Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Լսողական խանգարումների վաղ ախտորոշում
Մանկական հասակում լսողական խանգարումների վաղ և ճշգրիտ հայտնաբերումը անհրաժեշտ նախապայման է հանդիսանում համապատասխան թերապևտիկ բուժման և վերականգնողական միջոցառումներ իրականացնելու համար: Երեխայի լսողության և խոսքի զարգացման համար անհրաժեշտություն է առաջանում լսողական ուղու ձևավորման զգացողական փուլում ախտորոշել լսողական խանգարումները և համապատասղան բուժում իրականացնել:
Ինչպես հայտնի է, մինչև 3 տարեկանը ավարտվում է լսողական ուղու ձևավորման զգացողական փուլը և խոսքի զարգացումը ու լսողական համակարգի կենտրոնական հատվածը կորցնում է իր նեյրոնալ ճկունությունը:
Վաղ մանկական հասակում կարող է հանդիպել լսողական օրգանների բոլոր հատվածների (և պերիֆերիկ, և կենտրոնական) ախտահարումներ:
Էրեբունի ԲԿ-ի ՔԿԱ հիվանդությունների բաժնում 1992 թվականից իրականացվում է լսողական հետազոտություններ: Մեր կողմից որպես օպտիմալ տարիք վաղ, ճշգրիտ և վերջնական ախտորոշման համար ընդունվում է 6-7 ամսական հասակը, քանի որ մինչ այդ յուրաքանչյուր երեխա հետազոտված կլինի նորածնային սկրինինգի երկու էտապներում, որը սկսվել է 2008 թվականից և շարունակական բնույթ է կրելու:
Էրեբունի ԲԿ-ի ՔԿԱ հիվանդությունների բաժնում հետազոտվել են 66 երեխա, որոնց հասակը եղել է 1 օրականից մինչև 2 տարեկանը: Հետազոտությունները կատարվել են հետևյալ եղանակներով`
Սուբյեկտիվ.
- ռեֆլեքսաուդիոմետրիա` նորածնային հասակից սկսած,
- պահվածքային աուդիոմետրիա` 3-4 ամսական հասակից սկսած,
Օբյեկտիվ.
- օտոակուստիկ էմիսիայի գրանցում,
- կարճ լատենտային լսողական հարուցված պոտենցիալների գրանցում,
- տիմպանոմետրիա,
- ակուստիկ ռեֆլեքսի գրանցում:
Հետազոտված 66 երեխաներից նորմալ լսողություն է գրանցվել 27-ի մոտ, 15-ի մոտ հայտնաբերվել է II-III աստիճանի սենսոնևրալ ծանրալսություն, 10 երեխայի մոտ ախտորոշվել է IV աստիճանի սենսոնևրալ ծանրալսություն, 13 երեխայի մոտ` կոնդուկտիվ ծանրալսություն, 2 երեխայի մոտ` աուդիտոր նեյրոպաթիա, 1 երեխայի մոտ` լսողական ուղու կենտրոնական ախտահարում:
Անհրաժեշտ է նշել նաև, թե որ տարիքում է հնարավոր կատարել վերջնական ախտորոշումը: Մինչև 6 ամսական հասակը հետազոտված երեխաներին կատարվել է նաև հետազոտոթյուն 6-7 ամսական հասակում: Առկա է նախնական և վերջնական ախտորոշումների միջև մոտ 20 % չափով տարբերություն, 7 երեխաների մոտ մինչև 6 ամսական հասակը օտոակուստիկ էմիսիա չի գրանցվել, տիմպանոգրամման եղել է B տիպի, ակուստիկ ռեֆլեքս չի գրանցվել և ախտորոշումը վերջնական չի եղել, իսկ 7 ամսականում` էմիսիան գրանցվել է, տիմպանոգրամման` A տիպի և նրանց մոտ ախտորոշվել է նորմալ լսողություն: Վերոհիշյալ արդյունքները հավանաբար պայմանավորված են եղել թմբկախորշում լորձաթաղանթի գերաճի առկայությամբ:
Այսպիսով, ՀՀ-ում նորածնային սկրինինգի համակարգի ներդրումը և կատարված հետազոտությունների արդյունքները հնարավորություն կընձեռեն երեխաների լսողական խանգարումների վերջնական ճշգրիտ ախտորոշումը մոտ ապագայում իրականացնել արդեն 6-7 ամսական հասակում:
13.04.2008 Կարդացեք նաև
23.04.2008
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ